5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

երկրաշարժ

Դեկտեմբերի 27-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Իրանի հարավային մասում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Տարերքի Էպիկենտրոնը գտնվել Է Բենդեր Աբաս քաղաքից, որտեղ բնակվում Է շուրջ 352 հազար մարդ, 59 կիլոմետր դեպի հյուսիս: Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել։

--00—ՄՀ