Ռուսաստանը ԽՍՀՄ-ն վերածնելու ծրագրեր չունի, դա անհնար է անգամ ցանկության դեպքում. Մատվիենկո

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

Մատվիենկո

«ԽՍՀՄ-ի վերածնման» ծրագրեր Ռուսաստանը չունի, ավելին, դա անհնար է անգամ ցանկության դեպքում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Անգամ եթե ինչ-որ մեկը ցանկանա, անհնար է. սա` մեկ, երկրորդը` մենք երբեք ինչ-որ կայսերական նկրտումներ չենք ցուցադրել, վերջ, գնացքը գնացել է: Այժմ պետք է նոր հիմքի վրա նոր փոխշահավետ համագործակցություն զարգացնել: Մենք նման ծրագրեր չունենք, կապրենք հարևանների, բոլոր միութենական երկրների մեր եղբայր երկրների հետ խաղաղության, համերաշխության, սիրո ու բարեկամության միջավայրում»,- ասել է նա:

--00--ԱԹ