Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Գ․ Բեգլարյանը ներկայացել է դատախազություն

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

Բեգլարյան

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու նրան փոխկապակցված անձինք այսօր ներկայացել են դատախազություն:

Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել են դատախազությունից:

Բեգլարյանին են փոխանցվել կատարված ուսումնասիրության նյութերը՝ դրանց ծանոթանալու և վարույթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու նպատակով։

Հիշեցնենք, որ Բեգլարյանի և նրա ընտանիքի անդամների գույքի վրա կալանք է դրվել:

Ավելի վաղ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում դատախազություն էին ներկայացել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը:

--00—ՄՀ