ՔՏՀԱ-ն Մալաթիա-Սեբաստիայի տրանսպորտում հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

․

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը  ՀՀ պարեկային ծառայողների հետ դեկտեմբերի 27-ին վերահսկողական աշխատանքներ է  իրականացրել  Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Ինչպես տեղեկացրին տեսչական մարմնից, դիտարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր  ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։

Ըստ աղբյուրի՝ մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։

--00--ԱՀ