Անընդունելի է Փաշինյանի ասածը. մենք Ադրբեջանի կազմում երբեք չենք լինի. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Արցախցու համար անընդունելի է Ադրբեջանի կազմում կամ ադրբեջանապատկան լինելը՝ անկախ նրանից՝ ով է այս մասին ասում: Մենք Ադրբեջանի կազմում չենք լինելու երբեք: Անդրադառնալով Արցախի վերաբերյալ Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարություններին՝ այս մասին 24News-ին ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքն ունենալու, բայց դա չի նշանակում, որ այդ կարծիքը ճիշտ է կամ պարտադիր պետք է լինի մի ամբողջ ժողովրդի համար:

«Արցախում միանգամից քաղաքական դիակ կդառնա այն ուժը, որը նման դիսկուրս առաջ կքաշի՝ լինե՞լ Ադրբեջանի կազմում, թե՝ ոչ։ Արցախում սա որևէ մեկի համար ընդունելի չէ: Եթե դա լինի, մենք կվերածվենք ցեղատեսակի, մենք մարդ չենք ուրեմն, կամ ինչի համար է այսքան մարդ զոհվել»,- ասել է Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում: