Հենրիխ Մխիթարյանը բանավոր համաձայնության է եկել Կրասնոդարի սեփականատիրոջ հետ․ աղբյուր

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

Մխիթարյան

Մարզական լրագրող Արարատ Մամբրեյանը նոր տեղեկություններ է հայտնում՝ կապված Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այս մասին գրել է Armsport.am-ը։

Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը բանավոր համաձայնության է եկել «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկիի հետ, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո կարող է զբաղեցնել ռուսական ակումբի մարզական տնօրենի պաշտոնը։

Միևնույն աղբյուրի փոխանցմամբ՝ Մխիթարյանն այս պահին չի դիտարկում ֆուտբոլիստի կարիերան Ռուսաստանում շարունակելու տարբերակը։

 --00—ՄՀ