Արցախը հայկական ու հարատև պահելու նախապայմանը այստեղ ապրելն ու արարելն է. բնակարանապուտ՝ ԱՀ-ում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Տարին ավարտում ենք առաջին մեծ բնակարանամուտով: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով՝ զոհված հարազատ ունեցող, տեղահանված և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող առաջին ընտանիքները մայրաքաղաքի նորակառույց թաղամասում ստացել են կահավորված բնակարաններ՝ այսպիսով տալով մեծ ծրագրի պաշտոնական մեկնարկը: Առաջիկա օրերին և գալիք տարիներին այսօրինակ արարողությունները դառնալու են հաճախակի:

Արցախը հայկական ու հարատև պահելու հիմնական նախապայմանը մեր այստեղ ապրելն ու արարելն է: Ուստի, մեր հայրենի հողում տուն կառուցելու ԱՀ կառավարության ծրագիրը միայն ընդլայնվելու է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ՀՀ կառավարության և համայն հայության աջակցությամբ», - հայտարարել է Հարությունյանը:

--00—ԼՄ