Իրաքում թուրքական ռազմաբազային մոտ գտնվող բնակավայրում հրթիռներ են ընկել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Իրաք բազա

Իրաքի Մոսուլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջանում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազայի շրջակայքը հրթիռահարվել է: Երկու հրթիռ ընկել է Ջեբրան գյուղի մոտակայքում, որը շատ մոտ է գտնվում Բաշիքա շրջանում տեղակայված թուրքական ռազմաբազային: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը:

Թուրքական և քրդական լրատվամիջոցների հաղորդում են, որ առայժմ հայտնի չէ, թե ով է իրականացրել հարձակումը:

Ըստ տեղեկությունների՝ սպանվածներ և վիրավորներ չկան:

Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական զորաջոկատներն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էին իրաքյան Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում:

--00--ԱԹ