Սպանություն՝ Չարենցավանում․ տանը հայտնաբերվել է համատիրության աշխատակցուհու դին, պարանոցը՝ վնասված

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

դի

Դեկտեմբերի 27-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:55-ի սահմանում Չարենցավան բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան  3-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարան,  որտեղ հայտնաբերել են կնոջ դի, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները նշված թաղամասի 4-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են տանտիրուհու՝ 64-ամյա Ալվարդ Ս.-ի դին ննջասենյակի հատակին՝ պարանոցի հատվածում կտրած-ծակած վնասվածքի հետքով:

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում  ՀՀ քր․ օր․-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ: Ըստ աղբյուրի՝ մահացածը աշխատում էր Չարենցավանի «Նարե» համատիրությունում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 

--00—ԼՄ