Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գրանցել է 40 դեպք, 25-ով հաշվարկվել է 17 մլն դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 13-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 40 դեպք, որից 25-ով հաշվարկվել է 17.078.610 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 205.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 29 դեպքով հաշվարկվել է 223.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 2.230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 33 դեպք, որից 24-ով հաշվարկվել է 17.062.610 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 12 դեպքով հաշվարկվել է 73.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 1.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 16.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 1 դեպք:

Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 150.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 1 դեպք:

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 1 դեպք:

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրված 2 դեպքով նշանակվել է 55.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 11 դեպքով նշանակվել է 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 16 գործ (ընդհանուր՝ 1.661.700 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.130.655 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 2 հանձնարարագիր, որից՝

1-ը՝ թռչնաբուծություն,

1-ը՝ ընդերքօգտագործում։

Նախկինում իրականացված 17 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 16 որոշում՝ 3.320.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 22.085.148 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 10 հանձնարարական, կազմվել է խախտումներ չհայտնաբերելու վերաբերյալ 2 տեղեկանք։

Նշված ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից արձակվել է դիտարկում իրականացնելու մասին 2 հրաման։ Հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է նախկինում իրականացված 1 դիտարկում, որի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։

--00—ԼՄ