Կարճ ժամանակից Գեղամա գեղեցկուհին կազատվի կապանքներից և նոր տեսքով կներկայանա հանրությանը․ ՇՄՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

5

Սևանա լճի ափամերձ հատվածների մաքրման համար այդքան անհրաժեշտ տեխնիկան տեղ է հասել, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Նոր բազմաֆունկցիոնալ գյուղատնտեսական տեխնիկան ու բեռնատարը հնարավորություն կտան մեծ թափով իրականացնել ջրածածկ տարածքների մաքրման և աղբի տեղափոխման աշխատանքները։

Այս պահին մաքրվում են ազգային պարկի Մարտունու ու Նորատուսի հատվածները:

Ապամոնտաժվելու են նաև 1901.5 մետր նիշից ներքև գտնվող, ապօրինի կառուցված շենք-շինությունները, հանգստի գոտիների պարիսպները, քարաշեն կիսակառույցները, երկաթյա տնակներն ու տաղավարները։

Լճի ափամերձ հատվածները «Սևան» ազգային պարկն այժմ մաքրում է սեփական ուժերով: Նախորդ տարի իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ կապալառուի կողմից կատարված մաքրման աշխատանքներ արդյունավետ չեն եղել:

2022 թվականին կառավարության միջոցներով տեխնիկայի քանակը կհամալրվի:

Կարճ ժամանակ անց Գեղամա գեղեցկուհին կազատվի կապանքներից և նոր տեսքով կներկայանա հանրությանը:

--00—ԼՄ