Էրզրումում նոր տրանսպորտային թունել է բացվում

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

էրզրում

Թուրքիայի Էրզրումի շրջանի Թորթում և Ուզունդերի շրջանները (պատմ.՝ Տայք) Արդվինին կապող լեռնային վտանգավոր ճանապարը կարճացնելու նպատակով այդ հատվածում կառուցվել է 2.2 կիլոմետրանոց թունել․ գրել է Ermenihaber.am-ը։

Դեկտեմբերի 29-ին բացվելիք թունելը մեծապես կհեշտացնի Թուրքիայի արևելյան ու հարավարևելյան շրջանների կապը երկրի արևելասևծովյան շրջանների հետ: Դրանով նաև կհեշտանա Թուրքիայի մի շարք շրջանների կապը Բաթումի հետ:

Ըստ Էրզրումի նահանգապետի՝ թունելի շահագործման հանձնումը կնպաստի նաև զբոսաշրջիկների (վրացի) հոսքի խթանմանը դեպի Թորթումի լիճ (Էրզրում) և համանուն ջրվեժ, ինչպես նաև Օշկ վանք, որի պատկանելիության հարցը տարիներ ի վեր վիճարկվում է հայկական ու վրացական կողմերի միջև:

Հաղորդվում է, որ թունելի բացմանը տեսակապի միջոցով կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

  --00—ՄՀ