Փաշինյանը պետք է լեզուն կծի, բայց հրապարակային չասի՝ Արցախը Ադրբեջանի կազմում է. Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Փաշինյանը պետք է լեզուն կծի, բայց հրապարակային չասի՝ Արցախը Ադրբեջանի կազմում է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանի համոզմամբ, իշխանափոխությունը հանուն Քոչարյանի չէ, պետությունը վտանգված է, պետության լինել-լինելու հարցն է դրված, իշխանությունը մենակ է թողել Արցախին։ 

Պատգամավորի կարծիքով, արցախցիները Փաշինյանին ասում են՝ դու մեր փոխարեն մի որոշի, եթե ձեռքերդ լվացել ես, ապա իրավունք չունես միանձնյա որոշում կայացնել։ 

Իսկ Նիկոլ Փաշինյանը, Մանուկյանի պնդմամբ, ջուրը չտեսած, բոբիկացել ու  թռել է Թուրքիայի գիրկը։

Մանրամասները՝ տեսանյութում։