Ասկերանցին մոլորվել է և Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից վերցվել արգելանքի․ շուտով կփոխանցվի հայկական կողմին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

նկար

Այսօր՝ առավոտյան, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ, 1971 թ. ծնված Արմեն Վերդյանը մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի։ Այդ մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձն այս պահին վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին»,-գրել է նա։

--00—ԼՄ