Քոչարյանը և Սարգսյանը շահած դուրս կգան, թող Փաշինյանը հրապարակի բանակցային փաստաթղթերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Քոչարյանը և Սարգսյանը շահած դուրս կգան, թող Փաշինյանը հրապարակի բանակցային փաստաթղթերը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նրա համոզմամբ, Փաշինյանը, մեղադրանքներ ներկայացնելով նախկին նախագահներին, մոռանում է, որ Ալիևը ժամանակին ասում էր, թե իրեն ստիպում են ճանաչել Արցախը։ Վարդևանյանի կարծիքով, երեք նախագահները տիտանական աշխատանք էին տարել բանակցություններում, իսկ Փաշինյանը պոպուլիզմի գագաթնակետից կորցրեց ամեն ինչ։

Պատգամավորը պատասխանեց նաև վարչապետի՝ ընդդիմությանն ուղղված մեղադրանքներին։ Նա հիշատակեց այն փաստը, որ պատերազմից առաջ Փաշինյանը ծաղրում և սպառնում էր Թուրքիային, իսկ հիմա իրենց է մեղադրում բաժակաճառեր ասելու մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։