Հունգարիան 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերել ՀՀ-ին․ ԱՆ-ն հաստատում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

Մարդասիրական օգնության շրջանակներում Հունգարիան 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին: Այդ մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից։

Ավելի վաղ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոնն էր լուր տարածեդ այդ մասին՝ չհստակեցնելով, թե որ ընկերության արտադրած պատվաստանյութի մասին է խոսքը: Նա նաև տեղեկացրել է, որ Հունգարիան ունի բավարար պատվաստանյութ՝ առաջին, երկրորդ ու երրորդ դեղաչափերով իր քաղաքացիներին պատվաստելու համար:

նկար

--00—ԼՄ