Ի՞նչ գրաֆիկով կաշխատեն արգելոց-թանգարանները տոնական օրերին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Գառնի», «Զվարթնոց», պատմամշակութային արգելոց-թանգարանները, նաև՝ «Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը  Ամանորին կաշխատեն հետևյալ գրաֆիկով.

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը՝ դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 15-ը կաշխատի ժամը 10։00-22։00։

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը` 2021 թ․ դեկտեմբերի 31-ին, 2022 թ․ հունվարի 1-ին, 2-ին և 6-ին՝ ժամը 10:00-18:00։

«Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը՝ դեկտեմբերի 31-ին, 2022 թ․ հունվարի 1-ին, 2-ին և 6-ին՝ ժամը 10:00-18:00-ն։

--00—ԼՄ

Տեսանյութեր