Երևանում Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզական կառույց կհիմնվի․ ճարտարապետական մրցույթ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

Երևանում Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզական կառույցի իրականացման աշխատանքները կազմակեպելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որը քննարկելու է Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նախագծման աշխատանքների առաջին փուլ հայտարարված Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի բարձունքի ստորոտում, Հրազդանի ձորում գտնվող մարզական գոտու «Հրազդան» մարզադաշտին հարակից՝ հյուսիս-արևմտյան հատվածում նոր մարզական կառույցի ճարտարապետական հայեցակարգի բաց հրապարակային մրցույթին ներկայացված առաջարկները, ընտրվելու են մրցույթի պահանջներին և պայմաններին հնարավորինս բավարարող լավագույն և նպատակահարմար լուծման տարբերակները: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մրցույթի արդյունքների ամփոփմամբ ընտրված առաջարկների օգնությամբ ձևավորվելու է հստակ տեխնիկական առաջադրանք, և գնումների գործընթացով կազմակերպվելու է կառույցի երկրորդ փուլի նախագծային աշխատանքների մրցույթը:

--00—ԼՄ