Երասխով երկաթգիծը ձեռնտու է Բաքվին և Անկարային. ունի՞ կառավարությունը հաշվարկ. Վաչե Գաբրիելյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու մեջ ՀՀ-ն կունենա անհամեմատ փոքր կտոր, ընդամենը Մեղրու հատվածը, որից հետո Նախիջևանով երկաթուղին կգնա դեպի Թուրքիա: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքով, շատ ավելի լավ կլիներ այն Բաքվից Վրաստանով մտներ Նախիջևան, այսկերպ ՀՀ-ն ավելի մեծ հեռանկար և դերակատարություն կունենար տարածաշրջանային ինտեգրման մեջ:  

Նախկին փոխվարչապետի պնդմամբ, տնտեսական ներկա կառուցվածքի և առևտրական հոսքերի պայմաններում Երասխով երկաթգիծը ձեռնտու է Բաքվին և Անկարային. բանախոսը հարց է բարձրացնում, ունի՞ կառավարությունը հաշվարկ այս երթուղու տնտեսական արդյունավետության հետ կապված:

Անդրադարձ է կատարվել նաև ոլորտին վերաբերող այլ թեմաների, այդ թվում` Թուրքիա-ՀՀ հարաբերությունների տնտեսական մասին:

Մանրամասները՝ տեսանյութում: