Ամանորը տանն ենք նշում, առանց ճոխ արարողությունների՝ հաշվի առնելով, որ հունվարի 3-ից աշխատանքային է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Ամանորին պատրաստվում ենք շատ պարզ՝ առանց ճոխ, արտառոց արարողությունների, հաշվի առնելով նաև, որ հունվարի 3-ից աշխատանքային օրեր են։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը: 

«Ժամանակ չի եղել ամանորյա գնումներ, նվերներ կատարել, բայց կհասցնեմ: Մաղթում եմ՝ 2022-ը հույսով լի տարի լինի, մարդիկ իրենց կյանքում զգան դրական փոփոխություններ, և ձեռք բերենք խաղաղություն, մենք էլ մեր աշխատանքով ամեն ինչ անելու ենք դրան նպաստելու համար»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։