Որտե՞ղ և ո՞ւմ հետ է Նոր տարին նշում Գագիկ Մելքոնյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

2022 թվականին մեր ժողովրդին ցանկանում եմ համբերություն և միասնություն, իսկ մեր բանակին՝ զորություն, ուժ ու կարողություն։ 24News-ի հետ զրույցում ամանորյա մաղթանք հղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

«Շնորհավորում եմ բոլոր սփյուռքահայերին, Արցախի ժողովրդին և ՀՀ քաղաքացիներին, հավերժ փառք բոլոր զոհված տղաներին, որոնք իրենց կյանքը տվեցին, որ մենք ապրենք ոչ թե բզկտված, այլ միասնական հայրենիքում: Բոլորս ժամը 00:00-ին պետք է աղոթենք մեր զոհվածների հոգու հանգստության համար։ Եթե դեմքներս պարզենք դեպի Աստված, կտեսնենք, որ Աստված կթեքվի դեպի մեզ»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։