Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք. մահացել է 3 հիվանդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 1, 24News

Կորոնավիրուս

Հայաստանում հունվարի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 50  նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 980 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 572 846, վերջին մեկ օրում` նոր 4398 թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3806 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 331 692 անձ` վերջին մեկ օրում 133  անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3  քաղաքացի, մահացածների թիվը 7975 է:

--00--ԱՀ