Ադրբեջանական ծառայությունները հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր են տարածում. Արցախի ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

Արցախի ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։

«ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար: Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետեւել միայն պաշտոնական լրահոսին»,- ասվում է Արցախի ԱԱԾ-ի տարածած  հաղորդագրության մեջ։

--00--ԱԹ