Ամանորյա հանգստի համար ռուսաստանիցների նախընտրություններում Հայաստանն առաջատարներից է

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 3,  24 News

տոնածառ

Ռուսաստանի բնակիչների համար 2022 թվականի նշելու ամենապահանջված  ուղղություններն են Սոչին, Հայաստանը, Մալդիվները և Սեյշելյան կղզիները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ երկրի ներսում հանգիստը կազմակերպելու համար Ռուսաստանի բնակիչները ամենաշատն ընտրել են Սոչին, Կրասնոդարի երկրամասի այլ ծովափնյա քաղաքները, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգը, Կալինինգրադը:

Միևնույն ժամանակ, ռուսաստանցիների՝ իրենց երկրի ներսում ճանապարհորդելու նկատմամբ չնվազող հետաքրքրության ֆոնին, ավելացել է դեպի մոտակա երկրներ ուղևորությունների պահանջարկը։ Այս համատեքստում Ամանորի տոներին Հայաստանը դարձել է առաջատար:

Դեպի հեռավոր երկրներ ուղևորությունների համատեքստում տոներին հանգիստը կազմակերպելու համար ռուսաստանցիներն ամենաշատը նախընտրել են Մալդիվներն ու Սեյշելյան կղզիները, այնուհետև՝ Դոմինիկյան Հանրապետությունը: Կարիբյան կղզիները ռուսաստանցիների համար ևս նախընտրելի վայրերից են:  

Ռուսաստանցիները նաև հետաքրքված են ԱՄԷ, մասնավորապես Դուբայ, ինչպես նաև Հորդանան և Մարոկկո ուղղություններով:

--00—ՄՀ