«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը` որպես խթանիչ դեղաչափ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News

․

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ առկա պատվաստանյութերն համալրվել են ևս մեկով՝ վիրուսային վեկտոր տեխնոլոգիայով արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով, որը Հայաստանում նախատեսվում է կիրառել միայն խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար, հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար։

Հիշեցնենք, որ 18 տարեկան և բարձր տարիքի,  մասնավորապես` ռիսկի խմբերում գտնվող անձինք, կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման երկրորդ դեղաչափից 6 ամիս անց կարող են ստանալ խթանիչ (բուստեր) դեղաչափ, որը կնպաստի առավել պաշտպանված լինելուն, հատկապես վերջին շրջանում աշխարհում շրջանառող «Օմիկրոն» տարբերակի տարածման համատեքստում:

--00--ԱՀ