Լիլիթ Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ ռազմածովային քոլեջի ուսանողների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News

․

Հունվարի 3-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ ռազմածովային քոլեջի ուսանողների համար: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, անվտանգային միջավայրը և տարածաշրջանային զարգացումները:

Դասախոսությանը հաջորդել է հարցուպատասխան:

ԱՄՆ ռազմածովային քոլեջը, որը հիմնադրվել է 1884 թ. որպես ռազմածովային նավատորմի սպաների համար մասնագիտական ուսուցման առաջադեմ դասընթաց, կրթում և զարգացնում է առաջնորդներին իրենց կարիերայի որոշակի փուլերում՝ ԱՄՆ-ի կառավարական հաստատություններից և գերատեսչություններից, ինչպես նաև միջազգային ռազմածովային ուժերից:

--00--ԱՀ