Ալմաթիում այրվում է գլխավոր դատախազությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

նկար

Ալմաթիում այրվում է գլխավոր դատախազությունը: Այդ մասին հայտնել է «ՏԱՍՍ» գործակալությունը և կից տեսանյութ հրապարակել:

Ավելի վաղ Ալմաթիի կենտրոնում ցուցարարները հերթական անգամ բախվել էին ոստիկանների հետ, ծեծի էին ենթարկվել անվտանգության մի քանի աշխատակցներ։

Հիշեցնենք՝ Ղազախստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրում հունվարի սկզբից սկիզբ առած գազի գնի թանկացման պատճառով:

--00—ԼՄ