Ղազախստանի անվտանգության ուժերը վերսկսել են հատուկ գործողությունն Ալմաթիում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

․

Հունվարի 6-ի առավոտյան Ղազախստանի անվտանգության ուժերը վերսկսել են հատուկ գործողությունը Ալմաթիում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Զինծառայողները զրահատեխնիկայի աջակցությամբ մտել են քաղաքի կենտրոն։ Վարչակազմի դիմացի հրապարակում նրանք արգելափակել են ցուցարարների մի մեծ խումբ, որոնց թիվը կարող է հասնել 200 մարդու։

ю

ՏԱՍՍ լրատվական գործակալության թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ քաղաքի կենտրոնում ինտենսիվ կրակահերթ է ընթանում։

Ալմաթիում կրկին խնդիրներ են առաջացել բջջային կապի և ինտերնետի հետ։

․

--00--ԱՀ