Արմավիր մարզում բախվել են «յաշիկն» ու 07-ը. վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 6,  24 News

վթար

Հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:   Ժամը 23:30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19 կմ հատվածում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա Սերգեյ Առնոլդի Mercedes G մակնիշի և 29-ամյա Ազատ Անտոնյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները:  

վթար
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 07-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 31-ամյա Սիրանուշ Անտոնյանը, 6-ամյա Արմեն Հովհաննիսյանը և Mercedes-ի վարորդ Ս. Առնոլդը, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:   Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Բախման հետևանքով 07-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, իսկ վարորդն աշխատում է «Մարսեա» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ:  

--00—ՄՀ