Միխեիլ Սաակաշվիլին ողջունել է բողոքի ցույցերը Ղազախստանում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 6,  24 News

Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից անդրադարձել է Ղազախստանում ծավալվող իրադարձություններին։

Սաակաշվիլին ողջունում է ղազախ ժողովրդի պայքարը հանուն ազատությունը և շեշտել, որ մարդիկ չեն հանդուրժում կոռուպցիան, սոցիալական անարդարությունը և ոչ ֆորմալ կառավարումը։

«Սա վառ օրինակն է, որ ռեժիմը որքան էլ ռեպրեսիաներ անցկացնի, որքան էլ մարդ բռնի, որքան էլ հատուկ ջոկատայիններ դուրս բերի, գլխավոր ուժն ազատասեր ժողովուրդն է։ Անցյալ տարի՝ սեպտեմբերին, ղազախստանցի ընդդիմադիրների մի մեծ խումբ եկավ ինձ մոտ, եւ արդեն նրանց հետ զրույցից հասկացա, որ քաղաքացիական հասարակությունը պատրաստ է փոփոխությունների։ Պետք է ասեմ, որ Նազարբաևը, ի տարբերություն Իվանիշվիլիի, շատ բան է արել Ղազախստանի համար, բայց դա նրան իրավունք չի տալիս տիրել երկրին մասնավոր կարգով եւ ոչ ֆորմալ կերպով շքեղության ստվերում»,- ասված նրա ուղերձում։

 --00—ՄՀ