Լավրովն ու Չավուշօղլուն պայմանավորվել են կազմակերպել «3+3» ձևաչափով նոր հանդիպում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

Քաղաքական

Հունվարի 6-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև «3+3» ձևաչափի արդյունավետությունը։

«ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները դրական են գնահատել Անդրկովկասում իրավիճակի կարգավորման և համագործակցության զարգացման նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը և պայմանավորվել են մոտ ժամանակներս կազմակերպել այս ձևաչափով հաջորդ հանդիպումը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

--00--ԿԿ