Գերմանիան դադարեցրել է Ալմաթիում իր հյուպատոսության աշխատանքը

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 6,  24 News

դեսպանատուն

 

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դադարեցրել է Ալմաթիում իր հյուպատոսության աշխատանքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ Գերմանիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին զերծ մնալ այդտեղ ուղևորություններից։

Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվեցին հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։

--00—ՄՀ