Ղազախստանում զոհվել է անվտանգության 18 աշխատակից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

․

Ղազախստանում անկարգությունների հետևանքով անվտանգության աշխատակիցների զոհերի թիվը հասել է 18-ի, 748-ը վիրավորվել են, ձերբակալվել է 2298 մարդ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ավելի վաղ զգուշացրել էր, որ իշխանությունները ամենախիստ միջոցները կձեռնարկեն ցուցարարների նկատմամբ, քանի որ անկարգությունների հետևանքով  իրավապահներ են զոհվել և տուժել են։ Ավելի վաղ հաղորդվում էր 13 զոհի և 350 վիրավորի մասին։

Հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն է սահմանվել։

--00--ԱՀ