Տոկաևն հաստատել է, որ կրակ բացելու հրաման է տվել ահաբեկիչներին սպանելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

Ղազախստանի նախագահ Տոկաևն ասել է, որ ինքը կրակ բացելու հրաման է տվել ահաբեկիչներին սպանելու համար, և նշել, որ Ղազախստանի իշխանությունները մտադիր չեն բանակցել ահաբեկիչների հետ։

Հիշեցնենք, որ հունվարի սկզբից մեկնարկած ցույցերի պատճառով Ղազախստանում հայտարարվել է արտակարգ դրություն, բախումներն ուժայինների և քաղաքացիների միջև շարունավում են, երկու կողմից էլ կան զոհեր: Ղազախստանի ղեկավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կառույցի հավաքական զորախմբի աջակցությունը խնդրելու: Հայկական կողմը մոտ 70 զինվորական է ուղարկել Ղազախստան ՀԱՊԿ առաքելության շրջանակում: Նրանք պետք է պահպանեն Ղազախստանի ռազմավարական օբյեկտները:

--00—ԼՄ