Հայաստանում ՌԴ դեսպանությունը ողջունել է Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

Քաղաքական

Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու՝ ՀՀ կառավարության որոշումը: Դեսպանությունը նաև հիշեցրել է, որ կազմակերպության խաղաղապահ ուժերը Ղազախստանում տեղակայվելու են ժամանակավոր՝ մինչև այնտեղ իրավիճակի կարգավորումը: 

«Նրանց հիմնական խնդիրներն են լինելու պետական ​​և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը Ղազախստանի Հանրապետության իրավապահ ուժերին իրավիճակի կայունացման և օրինական դաշտ վերադարձնելու գործում»,- նշված է հայտարարության մեջ:

--00--ԿԿ