ՀՀ-ին կստիպեին, եթե չհամաձայներ Ղազախստան զորք ուղարկել. նախկին դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

ՀՀ-ին կստիպեին, եթե չհամաձայներ Ղազախստան զորք ուղարկել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը։  

Սահակյանի համոզմամբ՝ Ղազախստանը գողերի համար աչք տնկելու լավ օբյեկտ էր․ «Իրականում, սա պայքար էր Նազարբաևի կլանի դեմ, արդյունքում Ղազախստանում ավարտվեց Նազարբաև֊Տոկաև երկիշխանությունը, իհարկե վերջինիս հաղթանակով»։

Դեսպանի խոսքով, Փաշինյանի իշխանությունը պատուհաս էր ժողովրդի գլխին, բայց Ղազախստան չգնալ չէին կարող, ավելին՝ այլ բան չէին կարող անել, քանի որ 2018֊ից Փաշինյանը մսխել է ինքնիշխանությունը, բայց գոնե  առնվազն կարող են օգուտներ քաղել ՀԱՊԿ֊ի ղազախական գործողությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։