ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
Առնվազն 7 մարդ է մահացել Բրազիլիայի արևելքում գտնվող Ֆուրնաս լճում ժայռի կտորի փլուզման հետևանքով, 20-ից ավելի մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնել է CNN Brasil հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի՝ միջադեպի հետեւանքով տուժել է առնվազն 32 մարդ։ Ընդհանուր առմամբ փլուզման տարածքում եղել է մոտ 70 զբոսաշրջիկ։ Այժմ ողբերգության վայրում ջրասուզակների և փրկարարների մասնակցությամբ որոնողական աշխատանքներ են իրականացվում։
Ժայռի փլուզման վարկածներից մեկը վերջին մի քանի օրերի ընթացքում այդ տարածքում տեղացած առատ անձրևներն են:
Տեսանյութը՝ այստեղ:
--00—ԼՄ