ԱՀԿ-ն հայտարարել է «օմիկրոնով» վարկաման աճի տեմպերի կայունացման մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 11,  24 News

կորոնավիրուս

Կորոնավիրուսի «օմիկրոն» տարբերակով վարակման աճի տեմպերը շատ երկրներում կայունացել Է, թեեւ զգալիորեն գերազանցում են դելտա-շտամի տարածման արագությանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

ԱՀԿ-ի տվյալներով՝ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ օմիկրոն-շտամի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը պարզելու համար:

Ինչպես հաղորդում Է գործակալությունը, կազմակերպությունն այդ տվյալներն սպասում Է առաջիկա շաբաթվա ընթացքում: Դեկտեմբերին ԱՀԿ-ի փորձագետ Մարիա վան Կերկհովեն հույս Է հայտնել, որ կորոնավիրուսի համավարակին վերջ կտրվի 2022 թվականի վերջին։

--00—ՄՀ