Վահան Քերոբյանը և Նարեկ Տերյանը մասնակցել են Գեղարքունիքի տարածքային զարգացման շնորհանդեսին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 11,  24 News 

քերոբյան

Նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն այսօր մասնակցել են Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք,Վարսեր բնակավայրերի տարածքային զարգացման «Gagarin Project»- Գագարին Նախագիծ նախագծի շնորհանդեսին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Նախագիծը նպատակ ունի ձևավորել կայուն զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ համայնքներ, ինչը կնպաստի բնակիչների բարեկեցությանը, ստեղծագործականությանը, ինչպես նաեւ տուրիզմի զարգացմանը։

«Գագարին» նախագծի հիմնական դրույթներից են մրցունակ կրթական էկոհամակարգի ստեղծումը, շրջանաձեւ տնտեսության վրա հիմնված կայուն զարգացումը, որակյալ կենսամիջավայրի ստեղծումը եւ տեղական մակարդակով հանրային ու ենթակառուցվածքների խելացի կառավարման մոդելի ձեւավորումը։

Ծրագիրն իրականացվում է «ԴԱՐ» տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամի նախաձեռնությամբ։

--00—ՄՀ