Փաշինյանն ընդդիմությանը ՀԱՊԿ-ով է վախեցնում, որ եթե ներքաղաքական վիճակը լարվի՝ ՀԱՊԿ զորք կբերի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

«ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է՝ իրավունք չունենք ՀԱՊԿ-ի հանդեպ նեղացած երիտասարդի պես պահենք, բայց այստեղ հասուն տղամարդու արժանապատվության հարցն էր, հատկապես երբ գիտենք, թե ինչ վիճակում են մեր սահմանները, ինչ խնդիրների առջև ենք կանգնած։ Եվ այս պայմաններում փողոցով իշխանության եկած մարդը հայ զինծառայողներ է ուղարկում Ղազախստան, որ կարգի բերեն ներքաղաքական կյանքը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Փաշինյանը ուղիղ մեսիջ է տալիս ՀԱՊԿ-ին՝ ես զորք ուղարկեցի, հետևաբար ՀՀ-ում ներքաղաքական վիճակը լարվելու դեպքում  ակնկալում եմ նույն աջակցությունը ՀԱՊԿ-ից։ Ընդդիմադիրներին հիմա էլ ՀԱՊԿ -ով է վախեցնում, այն ՀԱՊԿ-ով, որին ծաղրում էր և վարկաբեկման արշավ էր սկսել»,- ավելացրեց պատգամավորը: 

Մանրամասները՝ տեսանյութում։