ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս «Օմիկրոն»-ի դեմ պայքարելու համար կատարելագործել առկա պատվաստանյութերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

սդսադ

COVID-19-ի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերը պետք է թարմացվեն և բարելավվեն նոր հիմնամանրէների, այդ թվում՝ «Օմիկրոն»-ի դեմ պայքարելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Պատվաստանյութերի բաղադրության վերաբերյալ տեխնիկական խորհրդատվական խմբի հրապարակված նոր առաջարկությունում:

«Տեխնիկական խորհրդատվական խումբը կարծում է, որ անհրաժեշտ է շարունակել մշակել COVID-19-ի դեմ պատվաստանյութեր, որոնք մեծ ազդեցություն կունենան նոր վարակների և վիրուսի տարածման կանխարգելման վրա՝ ի լրումն ծանր հիվանդությունների և մահվան կանխարգելման: Մինչև այդպիսի պատվաստանյութերը հասանելի դառնան, գոյություն ունեցող COVID-19 դեղամիջոցները պետք է թարմացվեն, որպեսզի ապահովեն վարակների՝ «Օմիկրոն»-ի, ինչպես նաև այլ նոր հիմնամանրէների դեմ պաշտպանվածությունը», - ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՀԿ եվրոպական գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն, վկայակոչելով Վաշինգտոնի համալսարանի Առողջապահության չափումների և գնահատման ինստիտուտի (IHME) կանխատեսումը, ասել էր, որ Եվրոպայի բնակչության ավելի քան 50%-ն առաջիկա վեցից ութ շաբաթվա ընթացքում վարակվելու է «Օմիկրոն» հիմնամանրէով։

--00--ՍԳ