Ադրբեջանի իրականացրած սադրանքից հետո կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայողի դի. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

զոհ

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում, նույն օրը, կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում 

--00--ԱՀ