Բրյուսելում ավարտվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

տռռեգտեռգ

Հյուսիսատլանտյան դաշինքի Բրյուսելի կենտրոնակայանում ավարտվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Բանակցությունները տևել են ավելի քան 4 ժամ:

Ռուսական կողմը ներկայացրել են ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: ՆԱՏՕ-ից ներկա են եղել գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ներկայացուցիչները դաշնակից անդամ 30 երկրներից:

Հանդիպման արդյունքների մասին դեռևս հայտարարություններ չեն արվել, կողմերը միայն պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկխոսությունը:

--00--ՍԳ