ՆԱՏՕ-ն հետաքրքրված է Բրյուսելում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության վերականգնմամբ. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 12,  24 News

ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն հետաքրքրված է Մոսկվայում իր ներկայացուցչության աշխատանքը վերսկսելու հարցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նա նաև ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության վերականգնմամբ:

«Մենք հավատում ենք երկխոսությանը: Մեզ հարկավոր է առարկայական երկխոսություն»,- ասել է նա:

--00--ԱՀ