Ալիևը զոհերով Նիկոլին ղազախական օպերացիայից հետո ասաց՝ ты никуда не денешься, պատրանքներ չունենաս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Թուրքիայի օժանդակությամբ և դրդմամբ՝ Ալիևը Փաշինյանին հասկացրեց, որ ոչ մի տեղ չես փախչի իրենցից, եթե կան նույնիսկ պատրանքներ՝ կապված ղազախական օպերացիայից հետո իրավիճակի փոփոխման հետ, ապա դա այդպես չէ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով երեկ ՀՀ սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական սադրանքից, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 3 զոհ։  

«Ավելին, կարծում եմ, այն, ինչ արվեց, նաև որոշակի փոխհամաձայնությունների արդյունքում արվեց՝ աշխարհի ուժային կենտրոնների միջև»,-ասել է Հակոբյանը:

Ներքաղաքական իրավիճակին անդրադառնալով՝ բանախոսը նշել է, որ մենք արդեն ականատեսն ենք հասարակական մեծ ապատիայի, որի վկայությունը Նոր տարվա սեղանային մրցավազքն էր։

Հակոբյանի կարծիքով, Փաշինյանին ընտրած որոշ խավ դուրս է եկել արդեն նրա ազդեցությունից, բայց չի նշանակում, որ անցել է ընդդիմության կողմը:

Մանրամասները՝ տեսանյութում: