ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
Ներկայիս Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգի Ուրլա շրջանից մի քանի կմ հեռավորության վրա՝ Էգեյան ծովում, գրանցվել է 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, գրում է ermenihaber.am-ը։
Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժն արձանագրվել է հունվարի 13-ին՝ ժամը 01։54-ի սահմաններում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7.30 կմ խորության վրա։
Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի հաղորդմամբ՝ Էգեյան ծովում ևս 3 երկրաշարժ է գրանցվել։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։
--00—ԼՄ