ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 13,  24 News

զախարովա

Երկխոսությունը, ինչպես հասկանում եք, երկու երկրի միջև է, մենք այդ ձևաչափում ընդգրկված չենք: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով է հունվարի 14-ին Մոսկվայում ՌԴ-ի միջնորդությամբ հայ-թուրքական երկխոսության գծով Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպմանը:

«Մենք բազմիցս ներկայացրել ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, այն է՝ աջակցություն երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, երկխոսության կառուցմանը, շփումների կարգավորմանը և գործնականում այդ ամենին աջակցություն ենք ցուցաբերել»,-ասել է Զախարովան:

 --00—ՄՀ