Եթե սահմանային հարցերը լուծենք՝ լարվածությունը կթուլանա, և Ալիևի հայտարարությունները դեր չեն խաղա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

«Հայաստանը բավականին լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, պետք է ռազմական, քաղաքական ճկունություն ցուցաբերենք, որ մեր հետագա կյանքը, որպես ժողովուրդ, որը ապրոմ է այս սահմանների ներքո, լինի անվտանգ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզում թշնամու կողմից սադրանքներին և զոհերի  հանգամանքին:

«Պետք է ամեն ինչ անենք, որ դեմարկացիան և դելիմիտացիան իրականացնենք և ովքեր պնդում են, որ այդ գործընթացը պետք չէ՝ դիտմամբ են անում, որ որպես երկիր չզարգանանք: Եթե մենք սահմանային հարցերը լուծենք, սահմանային լարվածությունը կթուլանա և Ալիևի հայտարարությունները դեր չեն խաղա: Այն դիվանագիտական հաջողությունները, որ մենք ունենք, մեր հակառակորդին դուր չի գալիս և ամեն ինչ անում է դա կասեցնելու համար»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։