Կոտայքի մարզում բախվել են Volvo-ն ու ձյուն մաքրող ավտոգրեյդերը. վիրավորներից մեկը քահանա է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

6

Հունվարի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Իջևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Վանիկ Փաշինյանի վարած Volvo մակնիշի ավտոմեքենան և Արզական գյուղի բնակիչ, 56-ամյա Հայրապետ Մկրտչյանի վարած ավտոգրեյդերը, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Volvo-ի վարորդ Վ․ Փաշինյանն ու նրա ուղևոր, 34-ամյա Արթուն Դամադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրը հայտնում է, որ վիրավորներից Ա. Դամադյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քահանա է, իսկ վարորդներից Հ. Մկրտչյանը աշխատում է Կոտայքի ճանշինում և այդ պահին իր գործընկերներ հետ կատարում էր ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ: 

նկար

--00—ԼՄ