Նարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված. վերաքննիչ բողոքը մերժվել է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 14,  24 News

Մանթաշյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հուվարի 10-ին, մերժեց «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանի վերաքննիչ բողոքը։

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։

 --00—ՄՀ